Ekathimerini. Հունաստանում Metallica-ի համերգը երկրաշարժ է առաջացրել

Սեյսմիկ ակտիվություն է արձանագրվել ամերիկյան Metallica խմբի Աթենքում կայացած համերգի ընթացքում, հայտնել է Ekathimerini թերթը՝ հղում անելով Աթենքի գեոդինամիկ ինստիտուտի տվյալներին։

Նշվում է, որ մայիսի 9-ին Աթենքի արվարձանում գտնվող Օլիմպիական մարզադաշտում կայացած Metallica-ի համերգին ներկա է եղել ավելի քան 80 հազար մարդ։

Սեյսմոլոգները այս աննշան ստորգետնյա ցնցումները անվանել են «համերգային երկրաշարժ»՝ պայմանավորված միջոցառման ժամանակ բազմության համաձայնեցված ցատկերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *