Սեյսմիկ ակտիվություն է արձանագրվել ամերիկյան Metallica խմբի Աթենքում կայացած համերգի ընթացքում, հայտնել է Ekathimerini թերթը՝ հղում անելով Աթենքի գեոդինամիկ ինստիտուտի տվյալներին։
Նշվում է, որ մայիսի 9-ին Աթենքի արվարձանում գտնվող Օլիմպիական մարզադաշտում կայացած Metallica-ի համերգին ներկա է եղել ավելի քան 80 հազար մարդ։
Սեյսմոլոգները այս աննշան ստորգետնյա ցնցումները անվանել են «համերգային երկրաշարժ»՝ պայմանավորված միջոցառման ժամանակ բազմության համաձայնեցված ցատկերով։