Կալաս․ ԵՄ-ն պատրաստ է արբանյակների օգնությամբ հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարին

Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է արբանյակների օգնությամբ մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի նկատմամբ, երբ այդպիսի ռեժիմը հաստատվի։ Այդ մասին մայիսի 11-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ Անվտանգության հարցերով խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք նաև առաջ ենք մղում ԵՄ անվտանգության երաշխիքների ապահովման աշխատանքը հրադադարի ժամանակահատվածի համար։ Սա ներառում է Եվրոպական արբանյակային կենտրոնի ամրապնդումը, որպեսզի այն կարողանա աջակցել հրադադարի մոնիթորինգին», — հայտարարել է նա։

Կալասը նաև հայտնել է, որ եվրոպացի նախարարները հաստատել են ԵՄ խորհրդատվական առաքելության մանդատի ընդլայնումը Ուկրաինայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *