
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիտարկել շատ ավելի լայն տարածքային նպատակներ Ուկրաինայի դեմ պատերազմում, ներառյալ Կիևի և Օդեսայի նկատմամբ հնարավոր հավակնությունները: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով կուլիսային քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ Ռուսաստանի ղեկավարությունը համոզված է, որ ռազմական իրավիճակը թույլ է տալիս շարունակել հարձակումը և աստիճանաբար ընդլայնել պահանջները բանակցություններում:
Չնայած հրապարակայնորեն ռուսական ղեկավարությունը կենտրոնանում է Դոնբասը գրավելու վրա, FT-ի զրուցակիցները պնդում են, որ մասնավոր քննարկումներում կարող է ներառվել ավելի լայն աշխարհագրական հորիզոն՝ ընդհուպ մինչև կենտրոնական և հարավային Ուկրաինա։