Բերքառատի դպրոցի ուսուցիչներին «Գազելով» բերեցին ՔՊ-ի քարոզարշավին (տեսանյութ)
«Եկել ենք՝ դիմավորենք մեր արևին, ով շատ բան է արել մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բերքառատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ հավելելով, որ այսօր դասերը կրճատել են՝ Փաշինյանին հանդիպելու համար: