4 տարեկան երեխան 15-րդ հարկից ցած է ընկել և ողջ մնացել

Եկատերինբուրգում չորս տարեկան տղան ընկել է 15-րդ հարկի պատուհանից և ողջ է մնացել, հաղորդում է ՌԲԿ-ն։

Դեպքի մասին ոստիկանություն են հաղորդել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, վիրահատվել և այժմ միացված է արհեստական ​​շնչառության սարքին։

Տղայի ավագ եղբոր կնոջ խոսքով՝ երեխան 15-րդ հարկից ընկել է մարգագետնի վրա։ «Նրա վիճակը կայուն է։ Վիրաբույժները կատարել են իրենց աշխատանքը։ Բժիշկներն ասում են, որ նա կապրի», – նշել է նա։

Նրա խոսքով՝ երեխան հաճախ երկար ժամանակ է անցկացրել եղբայրների հետ։ Դեպքի պահին նրա մայրը աշխատանքի է եղել, իսկ տղան՝ միջնեկ եղբոր խնամքի տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *