Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը․ սոցիալական ցանցերում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

«Զրույցը շոշափել է մեր հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության մի քանի ոլորտ, այդ թվում՝ առևտուրն ու ներդրումները, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, գիտությունն ու տեխնոլոգիաները», – գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *