Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2026 թ․-ի առաջին եռամսյակում աճել են 11,87%-ով՝ հասնելով 882,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ․-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 882,4 մլրդ դրամ՝ 2025 թվականի մարտի 31-ի համեմատ աճելով 11,87%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները։

Նախորդ եռամսյակի վերջի (31.12.2025) ցուցանիշի համեմատ ոլորտի ակտիվների աճը կազմել է 2,47%։

Ակտիվների կառուցվածքում զգալի մասը (76,2%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թ․-ի մարտի վերջին կազմել է 670,8 մլրդ դրամ։

Վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. 2026 թ. I եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա։

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *