
ԱԱԾ և ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ է ձերբակալվել :
Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: