Հայտնի հայ դերասաններն ու մարզիկներն այցելել են Հատիս լեռան վրա կառուցվող աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հյուրերին ուղեկցել են ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը և Կուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը։
Մասնակիցներին ներկայացվել են Փրկչի կյանքին նվիրված ազգային նախագծի մանրամասները։ Հյուրերը նշել են շինարարության մասշտաբն ու համալիրի խորհրդանշական նշանակությունը Հայաստանի համար՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկրի։
«Սա մեր ժողովրդին կտա նոր ուժ, նոր հավատ և կդառնա միասնության խորհրդանիշ», — նշել են հանդիպման մասնակիցները։
Դերասաններն ընդգծել են, որ նախագիծն ունի ոչ միայն հոգևոր, այլև տնտեսական նշանակություն, քանի որ, նրանց կարծիքով, այն կարող է միլիոնավոր զբոսաշրջիկների բերել Հայաստան։
Այցի ընթացքում հյուրերը մասնակցել են նաև խորհրդանշական շինարարական աշխատանքների և Հովհաննես Ծառուկյանի կողմից ստացել մասնակցության հավաստագրեր։
Մասնակիցների խոսքով՝ ապագա համալիրը կդառնա երկրի գլխավոր ազգային և հոգևոր տեսարժան վայրերից մեկը։