Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն բանակցություններ է վարում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ՝ հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի համար։ Ֆրանսիացիները նրա համար պատրաստ են վճարել 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «El Chiringuito»-ն։ Ալվարեսը, հիշեցնենք, որ «Աթլետիկոյում» հանդես է գալիս 24 թվականի ամառվանից։

Ընթացիկ սեզոնին նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 ֆուտբոլային հանդիպման, որոնցում գրանցել է հետեւյալ արդյունքը՝ 20 գոլ եւ 9 արդյունավետ փոխանցում։ Գործող աշխատանքային պայմանագիրը քսանվեցամյա մարզիկի հետ գործում է մինչեւ 30 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալների համաձայն, նրա շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *