Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ջիլիզա գյուղում տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով սելավաջրերը լցվել են 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող անասնագոմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները պարզել են, որ անասնագոմում եղել են թվով 28 խոճկորներ, որոնց մի մասը մնացել են ջրի տակ, իսկ մի մի մասին էլ բնակիչները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել անասնագոմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *