Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, և այն տեղի կունենա շատ շուտով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։
«Այս այցը նախապատրաստվում է։ Կարող ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները, վերջին շտրիխները, արդեն ավարտվել են։ Այն տեղի կունենա շատ շուտով», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ այցի ամսաթվերը կհայտարարվեն։