
«Հայ ժողովուրդն Արցախյան շարժումը շարունակելու է, դուք չեք կարող հայ ժողովրդի անունից խոսել։ Դուք ժողովրդին խաբելով գալիս եք։ Հիմա ասում եք՝ Սյունիքի հարց չկա, 2021-ն էլ ասում էիք Հադրութն ու Շուշին եք հետ բերելու, բայց խաբելով եկաք։ Ինչքա՞ն եք պատրաստվում խաբել հայ ժողովրդին»,- Աջափնյակում քարոզարշավի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացիներից մեկը։
«Ժողովուրդը կորոշի և ես հլու կհեռանամ»,- մի քանի անգամ կրկնեց Փաշինյանը։
«Դուք վաղուց պիտի հեռանայիք։ Ժողովուրդը կորոշի, որ դուք այլևս չեք լինի վարչապետ, որովհետև Ալիևի ու Էրդողանի թելադրանքները կատարելով՝ դուք չեք կարող մնալ վարչապետ»,- շարունակեց քաղաքացին։