Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։
Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։
Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։
Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։