Դասախոսներ են ձերբակալվել – Հրապարակ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չեն հայտնում, սակայն հաստատում են ձերբակալությունների մասին տեղեկությունը։

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հրապարակին» հայտնեց, որ ձերբակալված ամբիոնի վարիչը ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի թիմակիցն է. «Գյուրջինյանի թիմակիցն է նա, ես նրա մասին եկեք կարծիք չհայտնեմ, սակայն Գյուրջինյանի ղեկավարած բուհից ամեն ինչ սպասելի է», – ասաց Ակոբյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել դասախոսներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *