Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկում են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Լավրովն իրանցի գործընկերոջ հետ զրույցում կրկին նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը «կողմերին բարի ծառայություններ մատուցելու փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնման և իրականացման գործում»:
Ռուսական կողմից շեշտվել է հրադադարի ռեժիմի և փխրուն հրադադարի պահպանման կարևորությունը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանումը թույլ չտալը՝ նպատակ ունենալով հասնել իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության, որը ճանապարհ է բացում տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար: