
Նիդերլանդներում՝ Լիմբուրգի շրջանի Բրյունսյումի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ծառայություն իրականացնող երկու գերմանացի զինվորականներ հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ։ այս մասին հայտնում է Hart van Nederland պարբերականը։
Համաձայն հաղորդման, հարձակումն իրականացնողները եղել են դիմակավորված, հարձակման ժամանակ հակա-ՆԱՏՕ-ական կոչեր են գոռգոռացել։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն, որը վարում է նիդերլանդական արքայական Ոստիկանությունը։