
66 միլիոն տարեկան դինոզավրի կմախքի ոսկորներում հայտնաբերվել են պահպանված կոլագենի մոլեկուլներ, որոնք համարվում են ոսկրային հյուսվածքի ելքային սպիտակուցներ։ Այս մասին հայտնում է Analytical Chemistry հանդեսը։ Գտածոն ըստ էության հերքում է պատկերացումն այն մասին, որ կմախքների քարացումը ոչնչացնում է բոլոր օրգանական մոլեկուլները։ Կմախքի՝ պատահական կերպով սպիտակուցով աղտոտման հավանականությունը բացառելու համար, մասնագետները մի քանի գիտական մեթոդ են կիրառել, պարզելու համար հայտնաբերված սպիտակուցային մոլեկուլների ծագումը։ Անալիզները հաստատել են, որ օրգանիկան պատկանում է հենց կմախքի քարացած ոսկրային զանգվածյին եւ չի հայտնվել այնտեղ ավելի ուշ։ Մասնագետները կարծում են, որ այս բացահայտումը կարող է մեծ նշանակություն ունենալ մեռած տեսակների մոլեկուլյար ուսումնասիրությունների համար։