Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում


Բիզնես


Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ-ի գործունեության առանձին ուղղություններից է։ Պաշտպանի մանդատի շրջանակում պարբերաբար հասցեավորվում են ինչպես աշխատավայրում խտրականության բացառման, այնպես էլ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ խնդիրներ։

Մայիսի 13-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Իջևան քաղաքում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից իրականացված գործադուլի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։

Աշխատանքային իրավունքներին առնչվող բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՄԻՊ աշխատակազմում և հասցեավորվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

Միաժամանակ, նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում ազատությունից զրկված և ոստիկանության բաժին տեղափոխված օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ ուղղությամբ ևս ՄԻՊ մանդատի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *