Իրանի դեմ պատերազմը կվերսկսվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցկայքի իր էջում։ Խոսելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունների արդյունքներից, նախագահ Թրամփը ասել է, որ Չինաստանի նախագահը շնորհավորել է իրեն՝ նախագահության իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումների համար, եւ ինքը դրանցից է համարում նաեւ Վենեսուելայում եւ Իրանում իր հաղթանակները։

Հիշեցնենք, որ ներկայումս Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում, որտեղ արդեն կայացել են նրա եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *