24-ի YouTube-յան ալիքին կրկին հասանելիություն ստացանք․ Նարեկ Գալստյան

24news.am-ի հիմնադիր-տնօրեն Նարեկ Գալստյանը հայտնել է լրատվամիջոցի YouTube-յան ալիքին հասանելիության վերականգնման մասին։

Նրա խոսքով՝ ապաբլոկավորումը տեղի ունեցավ մոտ 20 ժամ Google-ի հետ «կռիվների» շնորհիվ։

«Սա տեղի ունեցավ մեր մասնագետների, ընկերների, քաղաքական, հասարակական ուժերի, Ժուռնալիստների միության, գործընկեր ԶԼՄ-ների ակտիվ աջակցության, նամակների, հայտարարությունների շնորհիվ, որոնք բոլորն ուղարկվել էր Google։ Մեր ողջ թիմի անունից շնորհակալ եմ այս քսանչորս ժամվա ձեր աջակցության համար։ Слухи о нашей смерти сильно были преувеличены», – գրել է Գալստյանը Facebook-ի իր էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *