Երևանի համայնքներից և ոչ մեկում բնակարանների 1 քմ գինը չի նվազել. Պատկերը` անշարժ գույքի շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Երևանը ՀՀ տնտեսության հիմնական էպիկենտրոնն է։ Մասնավորապես, անշարժ գույքի շուկայում իրականացվող առուվաճառքի գործարքների զգալի մասը կենտրոնացած է հենց Երևանում։

Դիտարկենք բնակարանների 1 քմ գները 2026թ․ առաջին եռամսյակում․

Երևանի Կենտրոն համայնքում բնակարանի 1 քմ գինը 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է ֏908,400, Արաբկիր համայնքում՝ ֏633,400, իսկ Դավթաշենում՝ ֏494,800։

Ամենաէժան բնակարանները գրանցվել են Նուբարաշենում, որտեղ 1 քմ գինը կազմել է ընդամենը ֏249,900։

Փաստորեն, Երևանում ամենաթանկ 1 քմ բնակարանի գինը մոտ 4 անգամգերազանցում է ամենաէժան 1 քմ բնակարանի գնին։

Ընդ որում՝ 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ Երևանի համայնքներից և ոչ մեկում բնակարանների 1 քմ գինը չի նվազել։

Գների ամենամեծ աճը՝ մոտ 21%ով, դիտվել է Նուբարաշեն համայնքում։ Գների ամենափոքր աճը՝ 0.8%-ով, արձանագրվել է Արաբկիր համայնքում։

  • Այսպիսով, 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ Երևանի անշարժ գույքի շուկայում պահպանվում է ինչպես գների աճի ընդհանուր միտումը, այնպես էլ համայնքների միջև զգալի գնային տարբերակվածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *