
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ երկրի իշխանությունները շուտով կհրապարակեն Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների իրականացման և նավերից տուրքերի գանձման կարգը։
Օրենսդիրը նշել է, որ ներկայացվող համակարգից օգուտ կքաղեն միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։