Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի արքայազնի դեմ

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նկատմամբ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար․ գրում է РИА Новости-ն։

2022 թվականի հուլիսին մի քանի ՀԿ դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ Խաշոգջիի խոշտանգումների և անհետացմանը ենթադրյալ մասնակցության համար։

«Մարդկության դեմ հանցագործությունների գործերով դատավորը այժմ կգլխավորի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ ներկայացված բողոքի հետաքննությունը…», – նշված է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հաղորդագրության մեջ։

Դատախազությունը նախկինում դեմ էր հետաքննությանը, սակայն մի քանի տարի տևած դատական ​​գործընթացներից հետո Փարիզի վերաքննիչ դատարանը մայիսի 11-ին բավարարել է կազմակերպությունների՝ գործ հարուցելու դիմումը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր լրագրող և The Washington Post պարբերականի սյունակագիր Ջամալ Խաշոգջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում․ 59-ամյա լրագրողը հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանության և գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի քաղաքականության սուր քննադատությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *