Իրանը խոստանում է հրաժարվել միջուկային զենքից, սակայն հրապարակավ պնդում է հակառակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մեջ առկա հակասությունների մասին՝ մատնանշելով Թեհրանի փակ և հրապարակային հայտարարությունների միջև եղած անհամապատասխանությունը։ Այս մասին նա ասել է The New York Post թերթին տված հարցազրույցում։

Ըստ Թրամփի՝ անձնական շփումներում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել միջուկային զենքից, սակայն հրապարակավ շարունակում է պնդել ուրան հարստացնելու իր իրավունքը։

«Նրանք ուղիղ երեսիդ ասում են, որ ազատվում են ողջ միջուկային զենքից, ամեն ինչ ոչնչացված է։ Իսկ հետո գնում են մամուլի մոտ ու ասում. «Ոչ, մենք ուզում ենք ուրան հարստացնել»։ Այնպես որ, մենք դա կպարզենք», — նշել է նա։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրել մի շարք քաղաքների։ Նույն օրը հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնել Իսրայելի տարածքին և հարձակվել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին Պակիստանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *