Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «BMW»-ն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։