«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «BMW»-ն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *