
Իրանում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը նոր, ավելի վտանգավոր փուլ է թևակոխում՝ ամառային սեզոնի մոտենալուն զուգընթաց, գրում Է Financial Times-ը: Ամռան սկզբին օդորակիչների և ամառային հանգստի ուղևորությունների պահանջարկը լրացուցիչ ճնշում է նավթի, բենզինի, դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի պաշարների վրա:
Տնտեսագետները զգուշացնում են, որ ճգնաժամի հաջորդ փուլը կարող է հանգեցնել էներգակիրների գների հերթական կտրուկ աճի, ձեռնարկությունների դադարեցման և համաշխարհային տնտեսական աճի զգալի դանդաղեցման:
Aberdeen ընկերության տնտեսագետ Փոլ Դիգլի խոսքով՝ ընկերությունն այժմ ուսումնասիրում է այն սցենարը, որի դեպքում Brent նավթի գինը մեկ բարելի դիմաց կբարձրանա մինչև 180 դոլար, ինչը եվրոպական և ասիական մի շարք երկրներում գների կտրուկ աճ և ռեցեսիա կառաջացնի: