Ամերիկացի ներդրող Կարլ Այկանը երեքուկես տարվա ընթացքում կորցրել է իր կարողության ավելի քան 91 տոկոսը։ Եթե 2023 թվականի մայիսին նրա կարողությունը հասնում էր 18,3 միլիարդ դոլարի, ապա նոյեմբերի վերջին այն կազմում է 1,6 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։
Գործարարի ընդհանուր կորուստները կազմել են շուրջ 16,7 միլիարդ դոլար։ Bloomberg-ի տվյալներով՝ նոյեմբերի 20-ի դրությամբ միլիարդատիրոջ կարողությունը գրեթե հասել էր միլիարդի՝ կազմելով 1,2 միլիարդ դոլար։ Դա նրա կարողության նվազագույն գնահատականն է 2012 թվականից ի վեր։
Նշվում է, որ գործարարի կարողության վրա բացասաբար է ազդել նրա ներդրումային ընկերության՝ Icahn Enterprises-ի արժեթղթերի արժեքի անկումը, որոնց հետ է կապված նրա կարողության հիմնական մասը։ Բացի այդ, Այկանի կարողության վրա ազդեցություն են ունեցել անհաջող ներդրումներն ու պարտքային ծանրաբեռնվածությունը։
Դրան զուգահեռ՝ լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Այկանի անձնական վարկերը։