Հայաստանի զարգացման գործում չի կարելի հրաժարվել թոշակի անցած մարդկանց ներուժից․ «Միասնության թևեր»

Երբ մարդն անցնում է թոշակի, պետությունը նրան հասկացնում է, թե ինքն այլևս պետք չէ, սակայն մենք չենք կարող հրաժարվել այդ ներուժից։ Մենք պետք է այդ մարդկանց ներգրավենք պետության զարգացման գործում, որպեսզի նրանք իրենց գիտելիքները փոխանցեն երիտասարդներին ու բուհերին՝ դրանով իսկ ապահովելով սերունդների կապը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում մայիսի 18-ին հայտնել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա դա անվանել է սխալ մոտեցում․ «Մենք իրավունք չունենք նմանատիպ ճոխություն թույլ տալու», – հավելել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս մոտեցման պատճառով տարբեր ոլորտների բազմաթիվ մասնագետներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են պետության շենացմանը, իրենց ավելորդ են զգում, թեև նրանցից շատերը ցանկանում են շարունակել իրենց առաքելությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *