Ինչ է պատմում կինը Փաշինյանից

Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ հայտնված կինը լրագրողների հետ զրույցում պատմել է միջադեպի մանրամասները։ Նրա խոսքով՝ սկզբում վարչապետը կարծել է, թե ինքը բարեկամական նպատակներով է մոտեցել, նույնիսկ ժպտացել ու փորձել է ավելի մոտենալ, սակայն խոսակցության ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Կինը նշել է, որ Փաշինյանի վարքագիծը համարում է ոչ ադեկվատ և պնդել, որ վերջինս փորձել է իրեն դիպչել, ինչին ինքը մի քանի անգամ բարձրաձայն արձագանքել է՝ պահանջելով հեռու պահել ձեռքերը։

Քաղաքացին ընդգծել է, որ բնակվում է հենց այդ թաղամասում և չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցողի նկատմամբ։ Նրա խոսքով՝ իր դժգոհության հիմնական պատճառը հայրենիքի կորուստն է և այն իրադարձությունները, որոնք, ըստ իրեն, բերել են այդ իրավիճակին։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորած զինծառայողի քույր է։

Կինը նշել է, որ առաջին պատերազմի տարիներին ևս ունեցել են կորուստներ, սակայն այն ժամանակ, իր գնահատմամբ, մարդիկ ունեցել են հաղթանակի ու արժանապատվության զգացում։ Իսկ այժմ, նրա խոսքով, տեղի ունեցածը չի կարող ներել, քանի որ դա համարում է հայրենիքի նվաստացուցիչ կորուստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *