Եթե Նիկոլ Փաշինյանի այս խոսքը «ատելության խոսք» չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ. փաստաբան

Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում  քաղաքական հակառակորդների և արցախցիների հանդեպ։ Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դիտեք։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի խոսքի հետ, որի համար նա օրեր առաջ հայտնվել է բանտում։ Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ, այս մոլորակն էլ Երկիրը մոլորակը չէ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, որի բարձաստիճան սպա եղբայրը պատերազմի անհետ կորածներից է, մոտեցավ նրան և ասաց, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանից մի քանի րոպե պահանջվեց հավասարակշռությունը կորցնելու համար։ Նա անվերջ գոռում էր, սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չտվեց, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ 

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *