ԱՄՆ-ին ուղղված Իրանի նոր առաջարկը պարունակում է 14 կետ․ Tasnim

Հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի նոր առաջարկը բաղկացած է 14 կետից։ Այն Պակիստանի միջոցով արդեն փոխանցվել է ԱՄՆ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ տեքստում հիմնական շեշտը դրված է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ իրանական կողմի վերանայված առաջարկը։

Շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա, նշում է գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *