
Քիչ առաջ հերթական կինը մոտեցավ քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին ու դիմեց նրան:
«Ես ձեզ խնդրում եմ, որ մարդկանց հետ խոսելիս, հատկապես կանանց հետ խոսելիս փոխեք ձեր տոնը»,- ասաց քաղաքացին:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե իբր չի հասկանում ինչի մասին է խոսքը, մինչդեռ կինը հավանաբար ակնարկում էր այսօր Արաբկիրում տեղի ունեցած հանտնի միջադեպը:
«Կանանց վրա հարձակվում եք:Ես լավ եմ ամեն ինչ տեսնում եմ, «Յութուբով եմ տեսել: Հարգու՞մ եք:Էդ ձևերն արդեն չի անցնում,Ձեր լեքսիկոնի վրա աշխատեք,ես նորից եմ ասում»,- ասաց կինը: