
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարեկել՝ «Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր» գրառմամբ։ «Փաշինյանը առավոտից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին։ Այս տեսանյութը վերցրել, ընկել է փողոցները, սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում և ընդդիմությանը մեղադրում այս քայլերի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։
Ժողովուրդ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել, նույն ձեռագիրն է. նույնն արել է պատերազմից հետո, Դիմադրության շարժման ժամանակ, Սրբազան շարժման ժամանակ, այսինքն, հենց նեղն է ընկնում՝ ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները և ձերբակալությունները, առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալումը…»,- նշել է նա։