«Դու մեր ազգին ողջ ես պետք. նոր բեմադրություններ մի սարքիր»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Դու մեր ազգին ողջ ես պետք. նոր բեմադրություններ մի սարքիր»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարեկել՝ «Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր» գրառմամբ։ «Փաշինյանը առավոտից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին։ Այս տեսանյութը վերցրել, ընկել է փողոցները, սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում և ընդդիմությանը մեղադրում այս քայլերի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։

Ժողովուրդ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել, նույն ձեռագիրն է. նույնն արել է պատերազմից հետո, Դիմադրության շարժման ժամանակ, Սրբազան շարժման ժամանակ, այսինքն, հենց նեղն է ընկնում՝ ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները և ձերբակալությունները, առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալումը…»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *