«Որպես վախկոտության արդարացում` արվեստագետների լուռ մեծամասնությունն ունի 2 ձևակերպում». Մհեր Մկրտչյան

«Որպես վախկոտության արդարացում` արվեստագետների լուռ մեծամասնությունն ունի 2 ձևակերպում». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպես վախկոտության արդարացում` արվեստագետների լուռ մեծամասնությունն ունի 2 ձևակերպում`
     -Արտիստը պետք ա զբաղվի իր գործով և իր արվեստով խոսա,
     -Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում
     Պատասխանեմ.
     -Չէ, ջա′ն… Դու ուղղակի վախենում ես, որ կընկնես իշխանության սև ցուցակի մեջ: Իմ ու կնոջս պես: Գործ չես ունենա, տուն չես պահի: Երբ գիտես, որ էդ հարցին անկեղծ ՉԵՍ ԿԱՐՈՂ պատասխանել` հարցազրույց մի տուր:
     -Չէ ջան… Հասկանում ես, բայց միայն այն ժամանակ, երբ տեսախցիկ չկա` փողոցում, կաֆեում, նեղ շրջապատում…
     Սա չեմ գրում վիրավորելու համար, ես պատասխանատու եմ միայն իմ արածի համար:
     Բայց մարդկանց էշի տեղ մի դրեք: Հարգեք մարդկանց ու նոր բացատրություն գտեք` դա հնացել ա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *