
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպես վախկոտության արդարացում` արվեստագետների լուռ մեծամասնությունն ունի 2 ձևակերպում`
-Արտիստը պետք ա զբաղվի իր գործով և իր արվեստով խոսա,
-Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում
Պատասխանեմ.
-Չէ, ջա′ն… Դու ուղղակի վախենում ես, որ կընկնես իշխանության սև ցուցակի մեջ: Իմ ու կնոջս պես: Գործ չես ունենա, տուն չես պահի: Երբ գիտես, որ էդ հարցին անկեղծ ՉԵՍ ԿԱՐՈՂ պատասխանել` հարցազրույց մի տուր:
-Չէ ջան… Հասկանում ես, բայց միայն այն ժամանակ, երբ տեսախցիկ չկա` փողոցում, կաֆեում, նեղ շրջապատում…
Սա չեմ գրում վիրավորելու համար, ես պատասխանատու եմ միայն իմ արածի համար:
Բայց մարդկանց էշի տեղ մի դրեք: Հարգեք մարդկանց ու նոր բացատրություն գտեք` դա հնացել ա»: