Ի՞նչ են պայմանավորվել Վրաստանը և Ադրբեջանը

Ադրբեջանն ու Վրաստանը շատ կարևոր համաձայնագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի ներմուծման և տարանցման վերաբերյալ, սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ավելին, համաձայնագիր է ստորագրվել Բաքու-Սուփսա խողովակաշարի վերաբերյալ։ Այս խողովակաշարը վերջին երեք տարիների ընթացքում անգործության է մատնվել, և երկիրը զրկվել է պոտենցիալ եկամուտներից։

Այժմ, ադրբեջանական կողմի հետ համատեղ, մենք կապահովենք դրա գործարկումը։ Խողովակաշարը կմնա Վրաստանի սեփականությունը, բայց այն արդյունավետ կգործի Ադրբեջանի հետ համագործակցությամբ, և երկիրը կսկսի տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ ստանալ», – նշել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրված համաձայնագրերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *