Անհնար է Հայաստանի հաջողությունն ակնկալել` առանց սփյուռքի մասնակցության

Արձակագիր, լրագրող Հովհաննես Կարապետյանն արձագանքել է Գագիկ Անտոնյանի «Մենք ենք մեր ԱԺ-ն» շարքին և ԱԺ աշխատանքը ներկայացնող հոդվածներին:

«Բոլոր դիտարկումները արժանահավատ են, մտահոգությունները, առաջարկները` հիմնավոր: Թե ինչպիսին կլինի երկրի ընթացքը առաջիկայում, մեծապես պայմանավորված է խորհրդարանի աշխատանքով: Մինչդեռ, իմ գնահատմամբ, այն ընդդիմություն- իշխանական մեծամասնություն պայքարի շրջանակից դուրս չի գալիս: Հաջողության հասնելու թերահավատությունը իր հիմքերն ունի:

Պարզ պատճառով: Կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում, ասենք, երկրի պարենային անվտանգությունը ապահովելու, կոնկրետ` գյուղատնտեսության նախարարություն ձեւավորելու ուղղությամբ: Սա մեկ:

Երկրորդ, անհնար է Հայաստանի հաջողությունն ակնկալել արտաքին, ներքին, տնտեսական ոլորտում, առանց սփյուռքի գործուն մասնակցության: Սփյուռքը երկիրը կայուն պահող, առաջ տանող կարեւոր օղակներից մեկն է: Ուստի Հայաստանն այսօր դժվար է պատկերացնել առանց սփյուռքի նախարարության: Ավելին: Ազգային ժողովը պիտի դարձնել երկպալատ, որով հնարավոր կդառնա սփյուռքի գործուն մասնակցությունը երկրի կառավարման գործին:

Այսօր ոչ պակաս կարեւոր է դատաիրավական համակարգի, ՀՀ նախագահի ինստիտուտի բարենորոգումը, նրանց գործունեության արդյունավետության ապահովումը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *