Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց


Սպորտ


Իսպանիայի Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տնային վերջին խաղում 3-1 հաշվով վստահ առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան (28, 62), ևս մեկ գոլ խփեց Ժոաու Կանսելուն (74), իսկ հյուրերի միակ գնդակը 11մետրանոցից հեղինակեց Իսկոն (69):



Այս հաղթանակով կատալոնական ակումբը Լա լիգայի պատմության մեջ բացառիկ ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր տնային խաղերն ավարտելով 100 տոկոսանոց արդյունքով և սեփական հարկի տակ չկորցնելով ոչ մի միավոր: Նշենք, որ թիմը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ երկու տուր առաջ՝ 2-0 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին» և անհասանելի դառնալով մոտակա հետապնդողի նկատմամբ:


Բացի պատմական ռեկորդից, հանդիպումը հատկանշական էր նաև նրանով, որ 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում», քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *