Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները


Հարեվաններ


Մայիսի 18-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ անցկացվող միջուկային զենքի մարտական ​​օգտագործման և միջուկային աջակցության ստորաբաժանումների զորավարժությունների մեկնարկի մասին։ Դրանց ընթացքում նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի առաքման և դրանց կիրառումը նախապատրաստելու հարցերը։ Հայտարարված նպատակների թվում են տեխնիկայի և սպառազինության պատրաստության ստուգումը, ինչպես նաև չնախատեսված տեղակայման շրջաններից մարտական գործողությունների կիրառման մշակումը:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ զորավարժությունները պլանավորված են և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 2023 թվականի մարտի վերջին: Այդ ժամանակ էլ նա հայտնել էր Բելառուս «Իսկանդեր» հրթիռային համալիր և տակտիկական միջուկային զենք կրող 10 ինքնաթիռ տեղափոխելու մասին: 2023 թվականից այդ հանրապետությունում տեղակայվել է ռուսական մարտավարական միջուկային զենք, ենթադրվում է նաև տասնյակ միջուկային մարտագլխիկներ: Բացի այդ, այնտեղ տեղակայվել են ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։

Մոսկվան պնդում է, որ չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը. զենքը տեղակայված է Բելառուսի տարածքում, բայց մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ և պաշտոնապես չի փոխանցվում Բելառուսին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *