
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ էլ եկեք ֆիքսենք, որ երկրի դե յուրե ղեկավարը ուղիղ մեղադրեց իրեն հետ անհաշտ հայերին, որ նրանք ողջ են, և դա իրեն ահավոր ջղայնացնում է։
Այս երկնագնդի վրա կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը՝ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը։ Սա փաստ է։ Մնացած ապուշ զառանցանքները «ղարաբաղյան կլանի» մասին ընդամենը տեղեկատվական շղարշ են և գործիք՝ հասարակությանը շանտաժի ենթարկելու համար»: