Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը տեսախցիկներից դուրս` Երևանից Լոռի հարյուրավոր ոստիկաններով շրջապատված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ մայիսի 19–ին քարոզարշավի համար ոստիկանության մեծ ուժեր են տեղափոխվել Լոռու մարզ։

Բացի այդ, Երևան-Սպիտակ-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի երկայնքով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որը ֆիքսել է NEWS.am–ի տեսախցիկը։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ ուղևորվել է Լոռու մարզ:Այստեղ քարոզարշավից հետո՝ երեկոյան ժամը 20:00-ին, սպասվում է մեծ հանրահավաք կենտրոնական Հայքի հրապարակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *