
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է վերջին զարգացումներին և նշել, որ դատապարտում է բազմազավակ մայր և փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառվող ատելության խոսքը։ Զարուհի Փոստանջյանի շուրջ ձևավորված իրավիճակը նա որակել է անընդունելի։
«Նիկոլ,Զարուհու արածն էլ ուրացար»,- նշել է Մարուքյանը՝ հիշեցնելով, թե ինչեր է արել Փոստանջյանը Փաշինյանի համար, երբ գտնվել է քրեակատարողական հիմնարկներում:
Նա իր խոսքում կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է քաղաքական փոփոխություն, և հույս հայտնել, որ գործող իշխանությունը կհեռանա:
Մարուքյանը նշել է նաև, որ Փաշինյանի երեկվա պահվածքից հետո զանգահարել է Փոստանջյանին՝ ճշտելու համար՝ ի վերջո ինչ է տեղի ունեցել, ինչու Փաշինյանը հանկարծ հիշեց իրեն: Զարուհի Փոստանջյանը Մարուքյանին տեղեկացրել է, որ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ այնտեղ է եղել ու Փաշինյանը բեմահարթակից նկատել է իրեն մի մարդու հետ զրուցելիս ու սկսել այդպես արտահայտվել: