Բայկալում նավակի շրջվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)

Բայկալում նավակի շրջվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել

Բայկալում նավակի (аэролодка) շրջվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նավի վրա գտնվել է 18 մարդ։ Փրկվել է 13-ը, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը զբոսաշրջիկներ էին Մոսկվայի մարզից։

Միջադեպի հնարավոր պատճառը նավի վրա ուղևորների թույլատրելի թվի գերազանցումն է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *