
Բայկալում նավակի (аэролодка) շրջվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նավի վրա գտնվել է 18 մարդ։ Փրկվել է 13-ը, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը զբոսաշրջիկներ էին Մոսկվայի մարզից։
Միջադեպի հնարավոր պատճառը նավի վրա ուղևորների թույլատրելի թվի գերազանցումն է եղել։