ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ

ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ

Աֆրիկյան երկրներում Էբոլա տենդի բռնկումն արդեն հանգեցրել է հիվանդացության ավելի քան 500 հնարավոր դեպքի և, ենթադրաբար, հիվանդությամբ պայմանավորված 130 մահի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով ներկայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 32 դեպք՝ 30-ը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, երկուսը՝ Ուգանդայում։ Ընդ որում, երկու ուգանդացի վարակվածները երկիր են ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *