Սուտ է, թե Հայաստանից առաջին ագամ զենք է արտահանվել․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ

Շատ ուրախացա՝ լսելով Հայաստանից զենքի արտահանման լուրը, բայց դա հայտնողները ստում են, թե դա առաջին անգամն է․ գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Առաջին անգամ 10 տարի առաջ է եղել․ մի կտոր տեխնիկան էր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, գնորդ երկիրն էլ՝ ՆԱՏՕ անդամ։

«Լավին լավ» ասողներին հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ֊լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ֊Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային Տեխնիկա» ՓԲԸ-ն։ Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ձեռքի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»,- նշել է Քերոբյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *